Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներց, հուլիսի 4-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 9415 մահացության ցուցանիշը՝ 161:  

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան - 9415

2. Ռուսաստան – 4622

3. Իրան - 2832

4. Թուրքիա – 2426

5. Ադրբեջան – 1953

6. Վրաստան – 238

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 161

2. Իրան – 136

3. Ռուսաստան – 69

4. Թուրքիա – 62

5. Ադրբեջան – 24  

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580, մահվան՝ 9 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 27 900 է, մահվան դեպքերինը՝ 634:

Մեկ օրում առողջացածների թիվը 451 է, ընդհանուր առողջացածներինը՝ 15 935, փաստացի բուժվողներինը՝ 11 331 (մեկ օրում ավելացել է 120-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Մայոտը, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել