Բորտուղեկցորդուհիները պատմել են ուղևորների ամենատհաճ սովորությունների մասին, որոնք ամենահաճախն են հանդիպում: Այդ մասին պատմում է Express-ը:
Բորտուղեկցորդուհիներից մեկը պատմել է, որ ուղևորները թռիչքի ժամանակ չեն հետևում բարեվարքությանը: Նրա խոսքերով՝ հաճախ են նստարանների տակից կամ գրպանիկներից գտնում տակդիրներ, ուտելիքի մնացորդներ, պատռված տոպրակներ:
Ինքնաթիռի անձնակազմի ևս մեկ ներկայացուցիչ էլ պատմել է, թե մարդիկ ինչ են անում հաճախ, երբ սպասում են ըմպելիքի մատակարարմանը:
«Սննդի համար բացվող սեղանիկի վրա հաճախ փոխում են երեխաների տակդիրները, անգամ կտրում նրանց եղունգները և թողնում սեղանի վրա: Մենք ախտահանիչ միջոցներով ենք մաքրում տարածքը, բայց ինքնաթիռների մաքրումը կատարվում է բոլոր չվերթների ավարտից հետո, իսկ դա նշանակում է, որ հաջորդ չվերթի ուղևորը կարող է այդպիսի սեղանիկի մոտ նստել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել