Այսօր ArmNews TV և 5-րդ ալիք / 5 TV գործուղված ոստիկաններն ու նրանց հրահանգ իջեցնողները Abraham Gasparyanի՞ն չէին ճանաչում, թե՞ Agnessa Khamoyanին։
Եթե պիտի այցելեին հեռուստաընկերություններ, որպեսզի քաղաքացիներին տուգանեին, անհնա՞ր էր վարչական ակտը կազմել և ուղարկել այդ անձանց հասցեներով կամ թեկուզ հեռուստաընկերությունների հասցեներով։ Պատասխանը միանշանակ ակնհայտ է։
Սա ևս մեկ քայլ է, որը գալիս է ապացուցելու, որ բարձրագույն իշխանության կրողն իր վախերն այլևս թաքցնել չի կարողանում, հատկապես այն պարագայում, երբ ժամանակ առ ժամանակ ապագան գիտակցելու սթափության պահեր է ապրում։
Կարծում եմ՝ նույն սթափությամբ գիտակցում է նաև, որ վարչական ակտերն ինքնին առոչինչ են, և դրանց վիճարկումը ոչ թե նախարարական պրեմիաներին տասհազարական ներդրում անելու ափսոսանքի մեջ է, այլ արժանապատվության պաշտպանության, իրավունքի գերակայության երաշխավորման և բեսպրիդելի դեմ պայքարի մեջ է։
Ի՜նչ քաջություն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար․ դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա․․․ Երևի Ուստիանի մեր ժամանակակիցն այսպես է ոգևորում քեզ, Նիկոլ, բայց ավազե ժամացույցն արդեն շրջված է, ու այն երկար չի հոսում։