Tert.am-ը գրում է․

ՏՄՊՊՀ-ն գրություն է ուղարկել մի շարք լրատվամիջոցների՝ պատճառաբանելով, որ իրենք գովազդային ուսումնասիրություն են անում ու այդ պատրվակով ուզում են շատ խորքային տեղեկատվություն ստանալ: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ  «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր, «Blognews.am» կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Ըստ Տեր-Նակալյանի՝ ոչ մի խմբագիր թաքցնելու ոչինչ չունի, անգամ առաջիկայում ՏՄՊՊՀ ղեկավարի հետ տեղի է ունենալու հանդիպում. «Մենք հարցեր ունենք, օրինակ՝ գովազդային շուկայի հետ կապված բոլոր տեղեկությունները մենք ՊԵԿ-ին փոխանցում ենք՝ որպես հարկատուներ, ինչու՞ ՊԵԿ-ից չեն վերցնում այդ տեղեկատվությունը»:

Հարցին՝ գիտե՞ք, թե ինչու, նա պատասխանել է. «Կան մի քանի հիպոթեզներ. մեկը կարող ենք մտածել, որ ՏՄՊՊՀ-ին իջել է հրահանգ վերևից, որպեսզի լրատվական դաշտն էլ կենտրոնանա մեկ մարդու ձեռքում: Տեսնելով այս իշխանության անբռնազբոս դիրքը գոյություն ունեցող բոլոր ոլորտների նկատմամբ՝ մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ այդ տվյալների տրամադրումը կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել լրատվամիջոցի ու իր գովազդատուի միջև»:

Հաղորդման մյուս հյուրը՝ «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին նշում է, որ իրենք ՏՄՊՊՀ-ից նամակ չեն ստացել, սակայն խնդրին ծանոթ են. «Վերջին շրջանում տեսնում ենք, որ ԶԼՄ-ների հետ կապված որոշակի գործընթացներ կան: Դատարանների մասով իշխանությունն իր քայլերն իրականացնելուց հետո անցնելու է լրատվամիջոցներին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել