News.am-ը գրում է․
Ռուսաստանը շահագրգռված է միգրանտների ներհոսքով, երկրում շուտով չեն բավականացնելու աշխատանքային ձեռքերը, սա լրջորեն կսահմանափակի տնտեսության աճը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկրի Հիմնական օրենքի փոփոխությունների նախապատրաստման աշխատանքային խմբի անդամների հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը նոր քաղաքացիների ներհոսքի կարիք ունի,- նշել է նա: - Միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանի տնտեսության զարգացմանը զուգահեռ մեզ արդեն աշխատանքային ձեռքերը չեն բավականացնում, իսկ շուտով անչափ նկատելի չեն բավականացնի, եւ սա դառնում է երկրում տնտեսական աճի իրական, օբյեկտիվ սահմանափակիչ»:
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/589210.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել