Ըստ ինձ հասած տեղեկությունների` Տարոն Մարգարյանը ծանր է տարել այն, որ քաղաքապետարանի լրատվական վարչությունը տարածել էր հաղորդագրություն, որը կատարվող իրադարձությունները համարել էր էժանագին ակցիա:
Դրանից հետո ես ու շատերը գրեցինք, որ մենք Տարոն Մարգարյանի չափ գումար չունենք, որ թանկ ակցիաներ անենք, ու մենք չենք կարող Տարոն Մարգարյանի նման թալանենք:
Տարոն Մարգարյանը այդ ամենից հետո զրուցել է իր լրատվական վարչության պետի հետ, զայրացել է նրա վրա, որ նա ասել է «էժանագին» բառը, սակայն Տարոն Մարգարյանին կրկին ասվել է, որ «էժանագին» բառը չի օգտագործվել:
Հավելեմ նաև, որ Երևանի քաղաքապետարանում վիճակը տխուր է: Ոչ մեկ տրամադրություն չունի, բոլորն էլ հասկանում են, որ մեկ միլիոն մարդ հայհոյում և անիծում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ամբողջ այդ ապօրինության մասնակիցներին:
Ստացվում է, որ ինքնագլուխ էլ են գործում քաղաքապետարանում, և այս «դեբոշից» շատերը դուրս չեն կարող գալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/3150163848399
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել