1in.am-ը գրում է.
Forbes-ը հրապարակել է մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշային աղյուսակը՝ հայտնում է Interfax-ը:
Աղյուսակը գլխավորում է ամերիկացի երգչուհի Լեդի Գագան: 2012-ի հունիսից մինչև 2013թ. հունիս նա վաստակել է 80 մլն դոլար, թեև ստիպված էր չեղյալ հայտարարել Born This Way Ball շրջագայության եզրափակիչ փուլը՝ ազդրի վնասվածքի պատճառով:
Երկրորդ հորիզոնականում Ջասթին Բիբերն է, որը այդ ժամանակահատվածում վաստակել է 58 մլն դոլար՝ շնորհիվ իր հաջողված շրջագայության ու ԶԼՄ-ներում իր հանդեպ ուշադրության մեծացման:
3-րդ հորիզոնականում երգչուհի Թեյլոր Սվիֆթն է՝ 55 մլն դոլար եկամտով:
Forbes-ի վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև Ռիհաննան (5-րդ հորիզոնական՝ 43 մլն եկամուտով), Ջենիֆեր Լոուրենսը (8-րդ հորիզոնական՝ 26 մլն դոլարով) ու Քրիստեն Ստյուարտը, որը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:
Նրան հաջորդում է «Մթնշաղը» ֆիլմի ևս մեկ աստղ՝ Թեյլոր Լոտները, 10-րդ տեղը նրա հետ կիսում է դերասանուհու նախկին ընկերը՝ Ռոբերտ Պատինսոնը:
Այս տարի վարկանիշային աղյուսակի 10 տեղերից 7-ը զբաղեցրել են կանայք: