Այսօր՝ հուլիսի 2-ին, պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման առնչությամբ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը  մշտադիտարկումներ է  իրականացրել «Փեթակ»  և «Սուրմալու» առևտրի կենտրոններում և կրկնայցեր Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում:Այս մասին տեղեկացնում են  ՀՀ կառավարությունից:

Էրեբունիում տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցերի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել:

«Փեթակ»   տոնավաճառում էական խախտումներ գրեթե չեն հայտնաբերվել, տաղավարներում առկա են եղել ինչպես ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, այնպես էլ դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները և գծանշումները:

Այլ է իրավիճակը «Սուրմալու»  առևտրի կենտրոնում: Այստեղ ՇՎՏՄ-ի աշխատակիցները բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել, հիմնականում բացակայում են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները, որոշ տեղերում առկա չեն նաև հատուկ փակ աղբամանները և դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թեթիկները:

Դիտարկված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ և ներակայացվում Պարետատուն:

ՇՎՏՄ-Ի կողմից  մշտադիրարկումները  Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են:

Հիշեցնենք, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը՝ պարետի մայիսի 3-ի N63 որոշման համաձայն, շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել