1in.am-ը գրում է.

Ինչպես ակնկալվում է, Քեմբրիջի դքսուհին մոտակա ժամերին երեխայի հետ դուրս կգրվի Սուրբ Մարիա հիվանդանոցից՝ հաղորդում է Sky News-ը:

Հիվանդանոցի առաջ հավաքվել են մեծ թվով մարդիկ, լրագրողներ՝ սպասելով բրիտանական գահի ժառանգորդի հայտնվելուն:

«Մենք այստեղ ենք, որպեսզի դառնանք պատմության և ապագա միապետի ծննդյան վկան»,- ասել է ներկա գտնվողներից մեկը:

Երբ արքայազն Ուիլյամը և Քեյթը լքեն հիվանդանոցը, նրանք կմեկնեն Քենսինգթոնյան պալատ:

Միևնույն ժամանակ BBC News-ը հաղորդում է, որ Քեյթը և Ուիլյամը հիվանդանոցից կհեռանան հուլիսի 24-ի առավոտից ոչ շուտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել