Նիկոլ Փաշինյան, Բյուզանդիայի կայսր Վաղես Երկրորդն էլ, եթե ինչ, մեղք չուներ՝ Պապի սպանությունը բարդվեց Տերենտի վրա։ Սոլովյովը, վստահ եմ՝ գիտես՝ վերջին մարդը չէ ռուսական պորոպոգանդայի առումով։ Հուսամ՝ ֆեյք Պապի քաղաքական մահվան արդյունքում հայոց պետականությունը չի մեռնի, ինչպես մեռավ դարեր առաջ՝ հարևանների միջև երկու կես լինելով։

Այլևս փաստ է՝ մենք պետականակենտրոն չենք, մենք վասալ էլ չենք, մենք բութ գործիք ենք հակապուտինյան կենտրոնների ձեռքին, որ մեզ բացարձակ պետք չէ, ավելին՝ վտանգավոր է չափազանց։ Հպատակների իշխանություն, իսկ ժամանակին մեզ հարգում էին՝ Բուշից մինչև Շիրակ, Պուտինից Հռոմի պապ. որքա՜ն ենք հեռացել քոչարյանական տարիների բովանդակությունից։

Ամեն բան էնքան «փայլուն» ա, որ տարակուսանք չկա՝ #Նիկոլը_պետք_է_հեռացվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել