Տղամարդիկ, ովքեր պատրաստ են հարաբերությունների, ունեն իրենց առանձնահատկությունները: Եթե դուք մտածում եք, թե որքան լուրջ է նա տրամադրված ձեր հարաբերությունների հանդեպ, ապա ձեզ կօգնեն հոգեբանական նշանները, որոնք կհուշեն ձեզ՝ արդյո՞ք արժի ժամանակ ծախսել այդ տղամարդու վրա:
Տղամարդը դառնում է ավելի հոգատար ու ուշադիր
Հետաքրքրվում է, թե ինչպես է անցնել օրը, ինչ եք արել, ինչ հետաքրքրությւոններ ունեք: Ուշադիր լսում և հիշում է այն, ինչ ասել եք նրան:
Ժամանակ է տրամադրում
Հետաքրքրվում է իր կնոջ օրվա ռեժիմով և իր պլանները տեղափոխում է, որպեսզի ձեզ հետ ժամանակ անցկացնի:
Նրա տանը դուք հանկարծակի չեք հայտնվել
Նա ձեր իրերի համար ազատել է դարակները: Ամեն ինչ անում է, որ դուք հարմար զգաք:
Ձեզ ծանոթացնում է իր ընկերների հետ
Դուք նրա կյանքի մի մասն եք, իսկ դա նշանակում է, որ ձեզ չի թաքցնելու: Նա իսկապես ցանկանում է ձեզ ցույց տալ բոլորին:
Ապագան ձեզ հետ է քննարկում
Նա կարող է ձեզ հետ ժամերով ձեր ապագայից խոսել: Կարող է համերգի տոմս գնել, որը տեղի է ունենալու 2 ամիս անց: Իսկ դա շատ բան կարող է ասել նրա մասին:
Կարևոր իրադարձությունները ձեզ հետ է նշում
Ամանոր, ծնունդ, ցանկացած առիթ: Նրա համար կարևոր է ձեր ներկայությունը:
Հոգ է տանում ձեր զգացմունքների մասին
Նրա համար կարևոր է իմանալ, թե ինչ է եղել, որ տրամադրություն չունեք: Ցանկանում է իմանալ ինչպես օգնել, որպեսզի դուրս գաք այդ վիճակից:
Կարող եք նրա տանը մնալ այնքան, որքան ցանկանում եք
Նա երբեք չի շտապում, երբեք չի անհանգստանում, թե երբ եք հեռանալու: Սիրում է ձեր ընկերակցությունը:
Ճանապարհում և դիմավորում է
Տղամարդն իրեն լավ է զգում, երբ կարողանում է շատ ժամանակ անցկացնել ձեզ հետ: Նրա համար կարևոր է նաև ձեր անվտանգությունը:
Միշտ փորձում է կապի մեջ լինել
Եթե նույնիսկ նույն երկրում չեք ապրում, փորձում է միշտ կապ պաշտպանել: Անդադար գրում է, զանգում է, հարցնում է, թե ինչպես եք և որտեղ եք:
Եվ ամենակարևորը, որ ձեր տղամարդն անում է այնպես, որ զգաք իր աջակցությունն ու ներկայությունը: Դուք գիտեք, որ կարող եք նրան վստահել և ամեն ինչ պատմել: