Ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է, ենթադրենք մեր Առողջապահության նախարարությունը սխալներ է արել, բա Առողջապահության համաշխարհային կազմակերպության(ԱՀԿ) սխալը ո՞րն է` դժգոհում է Նիկոլը: Մեր չարաբաստիկ իշխանություններ, ձեր սխալների մասին բազմիցս ասվել է, բայց դուք խուլ եք և կույր` ոչ լսում եք, ոչ տեսնում, բայց համր չեք` դրա համար էլ չլսելով և չտեսնելով միայն անդադար խոսում եք ու խոսում` գործ անելու փոխարեն:
Նիկոլն այս անգամ էլ տասնյակ հազարավոր վիրուսակիրներ և հարյուրավոր մահեր ունենալու մեղքը իր վրայից գցեց ԱՀԿ-ի վրա, նախորդ անգամներում մեղավորը «հպարտ» քաղաքացիներն էին: Մեղադրյալների փնտրտուքում հաջորդն ընդդիմությունն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել