Tert.am-ը գրում է․

Սահմանադրության փոփոխություններից հետո ԱԺ-ն ձեռնամուխ եղավ ՍԴ մասին և հարակից օրենքների փոփոխություններին: Դրանք ամբողջական պետք է ուժի մեջ մտնեն, որ Սահմանադրության փոփոխված տեքստը, անկախ նրանից ՝ օրինակա՞ն, թե՞ ապօրինի է ընդունված, սկսի կիրառվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, Արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է, որ չի ստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը:

Օրբելյանն ասաց, թե կտրականապես համաձայն չէ այն հայտարարությունների հետ, որ եթե նախագահը չի պլանավորում ստորագրել օրինագիծը, այն իրավունք ունի ստորագրել և հրապարակել ԱԺ խոսնակը:

Փաստաբանն ընդգծեց՝ նախագահն ունի մեկ շատ կարևոր ֆունկցիա՝ Սահմանադրության պահպանումը: «Եթե նախագահն այդ պարտավորությունը կատարում է պատշաճ, այնպես, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ, ինքն ունի մի քանի դեպքերում ՍԴ դիմելու հնարավորություն: Ինքը չունի քաղաքական գործընթացի վրա ազդելու հնարավորություն, բայց եթե ընդունված նախագիծը հակասահմանադրական է, ինքը պարտավոր է դիմել ՍԴ: Ինքը կարող է դիմել ՍԴ, կամ ստորագրել համապատասխան նախագիծը:

Կա նաև երրորդ տարբերակը՝ ՍԴ չի դիմում, բայց նաև չի ստորագրում նախագիծը՝ դրանով հայտնելով իր անհամաձայնությունը քաղաքական գործընթացին»,-ասաց Օրբելյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել