1771 թվականն էր, երբ Շվեդիայի թագավոր Ադոլֆ Ֆրեդերիկը նախաճաշեց: Իր կյանքի վերջին ճաշն էր դա: 

Այս միապետի գահակալությունը երկարատև շարունակությունն էր այսպես կոչված «Ազատության դարաշրջանի», որը հայտնի էր պառլամենտարիզմի զարգացման և մի շարք քաղաքացիական իրավունքների և ազատությունների (օրինակ` մամուլի ազատություն) շնորհմամբ: Եվ երկիրը երկար ժամանակ խաղաղության մեջ է եղել: 

Սակայն Ադոլֆի կառավարումը հիշվեց միայն ավարտով. ասում են, որ թագավորն ինքն իրեն կերել է: 

1771 թվականի փետրվարի 12-ին Ադոլֆ Ֆրեդերիկը, ըստ սովորության, շատ քաղցրեղեն կերավ:

 

Թագավորը տարօրինակ ախորժակ ուներ, և հնարավոր է, որ չափից շատ էր ուտում: Այնուամենայնիվ, ուտեստից հետո խմեց շամպայն, հետո որոշեց ուտել աղանդեր` սեմոլա՝ ցորենի ալյուրից պատրաստված բլիթներ՝ շաքարի փոշով, ջեմով, հարած սերուցքով և նուշի մածուկով:

Դա թագավորի ամենասիրած քաղցրեղենն էր: Սովորական ախորժակ ունեցող մարդը հազիվ կարողանա 4-5 հատ ուտել դրանցից, իսկ թագավորը միանգամից ուտում էր 14 հատ: Ասում են, որ այդ նրբաբլիթներն ուտում էր տաք կաթի հետ, որի մեջ լցնում էին դարչին և չամիչ:


Հենց այդ օրն էլ թագավորը մահացավ, քանի որ չկարողացավ մարսել ուտելիքները: Նրան հաջորդեց Գուստավ III-ը, ով նրա որդին էր: Նա վերջ դրեց Ազատության դարաշրջանին, և սկսվեց դիկտատուրան, ու խոսքի ազատությունը սահմանափակվեց: Դրանից հետո Գուստավ III-ը երկար և ջախջախիչ պատերազմ սկսեց Ռուսաստանի հետ, որը ավարտվեց նրա պարտությամբ:

 

Այսպիսով՝ շատակերությունն ու ագահությունը վերջ դրեցին Շվեդիայի ազատությանն ու անկախությանը, որին փոխարինելու եկան դիկտատուրան և խավար տարիները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել