
Ռոք երաժիշտ Բոբ Դիլանը նոր ռեկորդ է սահմանել Billboard- ի չարթում: Նա դարձել է վարկանիշի պատմության մեջ առաջին արտիստը, որի ալբոմները 7 տասնամյակների ընթացքում եղել են թոփ 40-ում: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:
Թոփում Դիլանը հայտնվել է 1960-ականներից մինչև 2020-ը: Նրա նոր Rough and rowdy ways-ը դարձել է երաժշտի 23-րդ ալբոմը, որը հայտնվել է չարթի առաջին տասնյակում:
Առաջին անգամ Բոբ Դիլանը Billboard-ի վարկանշային աղյուսակում հայտնվել է գրեթե 57 տարի առաջ՝ The freewheelin’ Bob Dylan ալբոմով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել