Բոբ Դիլանը նոր ռեկորդ է սահմանել Billboard-ի չարթում


02:43 , 1 հուլիս, 2020

Ռոք երաժիշտ Բոբ Դիլանը նոր ռեկորդ է սահմանել Billboard- ի չարթում:  Նա դարձել է վարկանիշի պատմության մեջ առաջին արտիստը, որի ալբոմները  7 տասնամյակների ընթացքում եղել են թոփ 40-ում: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:

Թոփում Դիլանը հայտնվել է 1960-ականներից մինչև 2020-ը: Նրա նոր Rough and rowdy ways-ը դարձել է երաժշտի 23-րդ ալբոմը, որը հայտնվել է չարթի առաջին տասնյակում:

Առաջին անգամ Բոբ Դիլանը Billboard-ի վարկանշային աղյուսակում  հայտնվել է գրեթե 57 տարի առաջ՝ The freewheelin’ Bob Dylan ալբոմով: