Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտի գիտնական Շի Չժենլին գործընկերոջ՝ Ցույ Ցզեի հետ միասին SARS տեսակի վիրուս է հայտնաբերել և զգուշացրել կորոնավիրուսի հավանական բռնկումների մասին:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, Չժենլիի խոսքով՝ այն, ինչ գիտնականներն այսօր հայտնաբերել են, միայն սառցաբեկորի վերնամասն է: Իրենց ուսումնասիրության մեջ գիտնականները նշել են, որ կորոնավիրուսները զարգանում են և հետևաբար ավելի հեշտ են փոխանցվում չղջիկներից մարդկանց:

Վիրուսաբանի կարծիքով՝ մարդիկ ավելի հաճախ են ներխուժում բնության աշխարհ, իսկ վայրի կենդանիների տեղափոխման հետ մեկտեղ պայմաններ են ստեղծվում հիվանդությունների տարածման համար: Ներկա պահին չղջիկները կորոնավիրուսների 6 բռնկման պատճառ են դարձել, այդ թվում և «Քովիդ-19»-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել