Tert.am-ը գրում է․

ՌԴ քննչական կոմիտեն ավարտել է Խաչատրյան քույրերի կողմից իրենց հոր սպանության մասին քրեական գործ հավելյալ հետաքննությունը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Քննչական կոմիտեի մամլո ծառայությանը:

Ավելի վաղ գործակալության աղբյուրը հայտնել էր գործը Գլխավոր դատախազություն ուղարկելու մասին: «Ներկա պահին քրեական գործը Քրիստինա և Անգելինա Խաչատրյանների նկատմամբ  մեղադրական եզրակացությամբ, իսկ Մարիա Խաչատրյանի նկատմամբ՝ բժշկական բնույթի հարկադիր միջոցի կիրառման մասին որոշմամբ ուղարկվել է դատախազություն»,- հայտնել են ՔԿ-ում:

ՌԴ քննչական կոմիտեից պարզաբանել են, որ փորձաքննության եզրակացության համաձայն՝ «քույրերից երկուսը սպանության կատարման պահին կարող էին գիտակցել իրենց կատարած գործողությունների բնույթը և կառավարել դրանք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել