Մեր ԱԳՆ գրում է. - «Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը:»։
Իհարկե գովելի է, որ մեր ԱԳ նախարարը հասցեական նշում է Ադրբեջանի կողմից անվերջ հնչող հայտարարությունների ռազմատենչ լինելու մասին, բայց նկատու՞մ եք, որ այս նախադասության իմաստը, պարզ ասած, հետևյալն է. մենք մեր խոսքի տերն ենք՝ նախապատրաստում ենք ժողովուրդներին խաղաղության, իսկ Ադրբեջանը խանգարում է այդ գործընթացի միջավայրին... Կրկին «միջավայր» բառը։
Սիրելի «թափանցիկներ», ի՞նչ միջավայր, ի՞նչ խաղաղության նախապատրաստում։
Իսկ կարո՞ղ է մի օր պարզվի, որ այդ խաղաղությունը համատեղ բնակություն հաստատելն է։
Իսկ կարո՞ղ է մի օր պարզվի, որ այդ խաղաղությունը «բռնի տեղահանվածների տուն վերադարձն է»։
Իսկ կարո՞ղ է մի օր պարզվի, որ փուլային տարբերակն արդեն գործարկվելու է, խնդիրը համաշխարհային պանդեմիան է։
Մեր ազգային և պետական շահերը, հայկական մեր երկու պետությունների միասնական շահը վեր է սակարկումներից, սիրելի «թափանցիկներ»։
Այդ ի՞նչ միջավայր եք ձևավորում...
Հ.Գ. ԵԱՀԿ ՄԽ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվելիք հարցերից է նաև տարածաշրջանում հանրային առողջության հարցը։ Հետաքրքիր է, արդյո՞ք քննարկվել է համավարակի իրավիճակը Արցախի Հանրապետությունում։