Աներձագ-պատգամավոր Հրաչը ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին և «Հայրենիք» կուսակցություններին խորհուրդ է տալիս՝ մի հատ հետադարձ հայացք նետել 2008 թվական, երբ տապալվում էր սահմանդրական կարգը, այդ ժամանակ թող իրենց լռությունը վերանայեն։ Հիմա ոնց չասեմ՝ այ քաղաքական անմեղսունակ, այդ դեպքում ինչի/ էիք ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ կառավարություն կազմում, հուշագիր ստորագրում, եթե այդ ուժերը լռելով նպաստել են սահմանադրական կարգի տապալմանը, եթե «Հայրենիք» կուսակցությունը համարում ես մարդ-կուսակցություն, ինչի՞ եք ձեր ֆեյքերի հետ միասին օր ու գիշեր լծվել կուսակցությունը սևացնելու անհեռանկար գործին։ Թե՞ շատ անհանգստացած եք, որ «Հայրենիքը» կուսակցությունը ընդլայնվում է, տարածքային գրասենյակներ են բացվում, քաղաքական օրակարգ է սկսել թելադրել։ Նախ՝ դու ձեր կուսակցությանը նայիր, որի գոյության միակ պատճառը Նիկոլն է, որ որոշումները կայացնում է միայն Նիկոլը, իսկ դու ու քո նմանները միայն իրականացնողի դերում եք, այն էլ՝ շատ վատ, քեզ նայիր, որ ժամավարձով դերասանից պատգամավոր ես դարձել փեսայիդ շնորհիվ ու դեռ էսքանից հետո էլ «Հայրենիքին» ես ասո՞ւմ մարդ-կուսակցություն։
Նախկինում տեղի ունեցած տարբեր խախտումների և կեղծիքների մասին խոսելուց էլ լավ հիշիր, Հրաչ, փեսադ 1996թ․ նախագահական ընտրությունների արդյունքներն էլ համարել է կեղծված, բայց 2008թ․-ին կանգնել իր ասած կեղծողի կողքը, փեսադ 2017թ․-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն էլ, ի տարբերություն այլ ընդդիմադիր ուժերի, ճանաչել է օրինական, որի արդյունքում էլ «Ելք» դաշինքով դարձել է պատգամավոր։ Այնպես որ՝ կեղծիքն ու օրինականությունը փեսայիդ համար նույն բանն են, երբ դա նրան պետք է։
Հ․Գ․ Պարզ է, որ քաղաքական անմեղսունակ ես, Հրաչ, վերլուծելու ունակություն չունես, բայց հիշողություն էլ հո ունե՞ս, քիչ խոսիր, խնայիր քեզ էլ, մեզ էլ։