Չին Շիի ծագման մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Կա հիշատակում միայն այն մասին, որ նա ծնվել է 1775 թ. Հուանչժոուում: Մնալով առանց ծնողների՝ աղջիկը ստիպված է եղել վաճառել իր մարմինը՝ գոյատևելու համար: 26 տարեկան հասակում Չինը դարձել է Չինաստանի ամենահզոր ծովահենի՝ Չժեն Իի կինը:

Միասին նրանք հսկել են հարյուրավոր նավեր: Երիտասարդ ծովահենուհին կարողացել է խիստ կարգապահություն սահմանել և տղամարդկանց շրջանում մեծ հարգանք ու հեղինակություն է վայելել, ինչն ինքնին զարմանալի երևույթ էր այդ ժամանակների համար: Կնոջ խորամանկությունն ու խելքն օգնել են առևտրային նավերի վրա հաջող հարձակումներ գործել և ամբողջական բնակավայրեր կողոպտել:

Ծովահենների թագավորն ու թագուհին երկար ժամանակ երեխա չէին ունենում: Սակայն մի օր որոշեցին երեխա առևանգել, և դա դարձավ ձկնորսների ընտանիքի մի երեխա՝ Չժան Բաոցզայ անունով:

Չին Շիի անունը սարսափ էր առաջացնում կայսրերի ու թագավորների շրջանում: Կնոջ բանակում կային հազարավոր ծովահեններ և 400 նավ: Վերջիվերջո Չինաստանի իշխանություններին հաջողվեց բանակցություններ վարել անգլիացիների և պորտուգալացիների հետ՝ ծովահենուհու դեմ պայքարելու համար նավեր ձեռք բերելու վերաբերյալ: Եթե չլինեին Չինի ծովային զորքի ներսում տիրող անհաշտությունները, ապա իշխանություններին երբեք չէր հաջողվի հաղթել կնոջը:

Ծովահեններն իրենց թագուհու հետ միասին հանձնվեցին իշխանություններին: Նրանցից շատերին խաղաղ աշխատանքներ ու ռազմական կոչումներ առաջարկեցին: Ինքը՝ Չին Շին, ամուսնու հետ բնակություն հաստատեց Ֆուցզյան շրջանում և որդի ունեցավ:

Երկրորդ ամուսնու մահից հետո նա վերադարձավ Հուանչժոու և մոլախաղերի կենտրոն հիմնեց: Տիկին Չինը մահացավ 69 տարեկան հասակում: Նա պատմության մեջ է անցել որպես բոլոր ժամանակների ու ազգերի ամենահաջողակ ծովահենուհի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել