Բոսորագույն արյուն ունի կենդանի էակների մեծ մասը: Սակայն կան նաև այնպիսի արարածներ, որոնք ունեն կանաչ, կապույտ կամ թափանցիկ արյուն: Դրանք, իհարկե, հազվադեպ են հանդիպում:

Կապույտ արյուն

 

Կապույտ արյուն ունեն բազմոտանիների ներկայացուցիչները՝ սարդերը, խեցգետնանմանները և այլն, ութոտնուկները և որոշ միջատներ:

Կենդանիների արյունը, որն ունի կապույտ գույն, ունի հատուկ պիգմենտ, որը հիմնականում կատարում է թթվածնի՝ օրգանիզմի հյուսվածքներ մատակարարման գործառույթ: Շատ արարածների մոտ այդ գործառույթը կատարում է հեմոգլոբինը, որը պարունակում է երկաթ և արյունը կարմիր ներկում: Իսկ ահա կապույտ պիգմենտը՝ հեմոցիանինը, իր մեջ ներառում է պղինձ, որն էլ հենց արտասովոր գույնի պատճառն է:

Կանաչ արյուն

Կանաչ արյուն հանդիպում է ծովային թրթուրների մոտ: Հեմոգլոբինի փոխարեն կանաչ արյան մեջ կան այլ սպիտակուցներ՝ քլորոկրուորիններ, որոնք կատարում են նույն գործառույթը՝ թթվածին են մատակարարում հյուսվածքներ և միաժամանակ արյունը կանաչ ներկում:

Թափանցիկ արյուն

Սպիտակարյուն ձկների մոտ արյունն անգույն է կամ էլ ունի դեղնավուն երանգ: Էրիթրոցիտների և հեմոգլոբինի պարունակությունը նրանց արյան մեջ շատ ցածր է, այդ իսկ պատճառով էլ գույն չի հաղորդում դրան:

Միջատների մեծ մասի մոտ ևս արյունը գույն չունի, քանի որ դրա բաղադրության մեջ չկան սպիտակուցներ, որոնք թթվածին կտեղափոխեն:

Մանուշակագույն արյուն

Ծովային անողնաշարավորների արյան մեջ հեմոգլոբինի փոխարեն առկա է հեմերիտրին: Կախված այն բանից, թե նման սպիտակուցներից քանիսն է լի թթվածնով, փոխվում է նաև արյան գույնը: Թթվածնով չհագեցած հեմերիտրինի դեպքում արյունը վարդագույն երանգ է ունենում, իսկ հագեցածի պարագայում՝ մուգ շագանակագույն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել