էդ ի՞նչ մի հոգիներին էր հասել, որ տրանսպորտը թանկացրին անկապ օրվանից՝ ամսվա կեսից, շաբաթվա վերջից:
Տնտեսվարող սուբյեկտների օբյեկտների անհագուրդ ախորժակը չկարողացա՞ն զսպել, թե՞ պարզ հաշվարկ արեցին՝ ամառվա կես, շաբաթ օր, ոչ աշխատանքային, ոչ ուսումնական: Աշխատանքի գնացող գրեթե չկա, ուսանողությունն ընդհանրապես տեղում չի, իսկ հիմնական տուժողները լինելու են հենց նրանք ու թոշակառուները:
Մինչև երկուշաբթի գա, աշխատողները կհամակերպվեն երկու օրվա մեջ, մինչև սեպտեմբերի մեկն էլ գա, ուսանողությունը կգնա դասի արդեն վաղու՜ց փոխված սակագներով:
Ասում ենք՝ տնտեսվարող օբյեկտներ, տգետներ, անկիրթներ, վերևից ենք նայում, բայց արի ու տես, որ որոշ հաշվարկներ լավ էլ կարողանում են անել:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/649504.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել