Լևոնանիկոլական բանդան ցանկանում է ամեն սրիկայություններով «տուպիկ» տալ, ստիպել, որպեսզի արցախահայությունը ստորագրի իր «կապիտուլյացիայի» համաձայնագիրը։

Երբ վերջնականապես համոզվեն, որ դա անհնար է, անցնելու են ամենկեղտոտ ու դավադիր քայլերին, որոնցից մեկը կարող է լինել հետևյալ սցենարը։

Առաջին էտապով Արցախը կհայտարարեն մարզ։
Այդպիսի նախապատրաստական քայլեր արդեն երկու տարի է՝ ձեռնարկում են։
Դա կանեն իրենց եվրոտերերի ու քիրվայի հետ գաղտնի համաձայնեցված ու Նիկոլիկի հերթական հակասահմանադրական քայլով, ասենք՝ առանց հանրաքվեի, «կմտցնեն» ՀՀ կազմի մեջ։

Նշում եմ՝ անպայման անելու են ապօրինի բանդիտական գործողություններով և
անպայման այդ գործընթացի պրովոկացիոն գործողությունները կհանձնարարեն մարդասպան, ծռված «քյոռօղլիներին» Արցախում այդ կեղծ պրոպագանդան իրականացնելու համար։

Այսպիսով՝ գնում են բացարձակ իմիտացիոն ավանտյուրայի և դուրս են գալիս «Մինսկի խմբից», որից հետո իրենց եվրոպոռնիկները Հայաստանի նկատմամբ կիրառում են սանկցիաներ՝ ըստ նախօրոք պայմանավորվածության։

Այսքանից հետո Ադրբեջանն իրավունք ունի՞ հարձակվելու։ Իհարկե, безусловно։

Սանկցիաներ Հայաստանի դեմ, կազմակերպված դավադիր, հյուծող, քաքայիչ պատերազմ։
Բոլորը հիշում են, թե ինչպես մեկը մյուսի հետևից շատ կարճ ժամանակում պատաերազմի ժամանակ, անհասկանալի իրավիճակներում սպանվեցին ԱԶԳԱՆՎԵՐ ԼԻԴԵՐՆԵՐԸ։

Կհետևեն հետևյալ բառերը այս անգամ․ «Սերգոյի տղա Պողոս լավ չես ապրելու, մինչև Ղարաբաղի հարցը չլուծվի»։

Հարց է ծագում․ քիրվան կգնա՞ այդ ավանտյուրային, չէ՞ որ նա հավանաբար հաշվի կառնի տարածաշրջանում խոշոր խաղացողների՝ Ռուսաստանի և Իրանի գործոնները։

Ի տարբերություն քիրվայի՝ սրանք գործում են որպես ենիչերիներ։

Սրանք տականք են, սրանք իրենց պղծված կաշիները փրկելու համար պատրաստ են լինելու գնալ ամեն հայասպան ու հայակուլ քայլերի։

Հ.Գ. Ժամանակը ցույց կտա....

Ուղղակի չթողնեք, որ այդ ենիչերիները կասկածի տակ դնեն ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ։

Հ.Գ.2. Սա բացարձակ սուբյեկտիվ կարծիք է, բայց ամեն դեպքում ցանկացած նմանատիպ քայլ օգտագործելու են։
Անհանգստանալու առիթը կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել