Հայտնի բռնապետ Ադոլֆ Հիտլերի ընտանիքում առկա է եղել ինցեստի երևույթը, որը սեռական կապն է մոտ հարազատների, զարմիկների ու զարմուհիների միջև: Հենց այդ պատճառով էլ Հիտլերը վախեցել է երեխաներ ունենալ, քանի որ մեծ էր հավանականությունը, որ այդ երեխաները որևէ հիվանդությամբ լույս աշխարհ կգան:

Երբ նա վերջապես դարձավ Երրորդ ռեյխի ղեկավար, սկիզբ դրեց մի գաղտնի ծրագրի, որն անվանեց «Տոր»: Ըստ այդ ծրագրի՝ երկրում բոլոր երեխաները պետք է ծնվեին լավ գենետիկ հատկանիշներով: Ծրագրի շրջանակներում պլանավորվում էր օգտագործել Հիտլերի սերմնաբջիջները՝ 18-27 տարեկան գեղեցիկ ու երիտասարդ գերմանուհիներին ու նորվեգուհիներին բեղմնավորելու համար: Այդկերպ լույս աշխարհ եկավ 22 այսպես կոչված «իրական արիացի»:

Երեխաներն իրենց մայրերի հետ ապրում էին անհայտ վայրում՝ 1146 անվանումը կրող ինչ-որ լաբորատորիայում: 1945 թ. լաբորատորիայի աշխատանքը դադարեցվեց, և բոլոր կանայք ու երեխաներն ուղարկվեցին տարբեր գյուղական ընտանիքներ, որտեղ շարունակեցին իրենց կյանքն ու բազմացան:

Սակայն, այնուամենայնիվ, Հիտլերն ուներ նաև սեփական որդի, որը որոշ ժամանակ հոր խնամակալության տակ է եղել: Նրա անունը Վերներ Շմեդտ է: Վերները լուսանկարներ ունի ծնողների հետ, որոնք մակագրված են հենց ծնողների անվանատառերով:

Որդին բազմաթիվ ջերմ հիշողություններ ունի հոր հետ, օրինակ՝ նա պատմում է Հիտլերի արտասովոր սիրո մասին համեղ յուրաքանչյուր ուտելիքի հանդեպ, միջատներից վախի մասին և այլն: Ներկայումս ենթադրվում է, որ նրա մայրը եղել է Հիտլերի զարմուհին՝ Գելի Ռաուբալը: Հետևաբար Հիտլերը, ինչպես և այդ տարիներին շատերը, ևս չի կարող խուսափել ինցեստից:

Որդին մոր հետ ընդամենը 5 տարի է ապրել, քանի որ մայրը կա՛մ վեճի ժամանակ սպանվել է, կա՛մ ինքնասպան եղել: Կնոջ կյանքի մանրամասները, ցավոք, ամբողջությամբ հայտնի չեն:

Մոր մահից հետո Վերներին դաստիարակել է դայակը, իսկ չափահաս դառնալուց հետո՝ 1951 թ., նա տեղափոխվել է Ամերիկա և շարունակում է այնտեղ ապրել մինչ օրս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել