Միքայել Մինասյանը իր վերջին տեսանյութում խոսել է Հայաստանում կիրառված տեխնոլոգիաների մասին: Այդ թեման ինձ շատ հոգեհարազատ է, քանի որ 2018 թվականի դեպքերից հետո փորձել եմ վերլուծել այն, ինչ տեղի էր ունեցել այդ ժամանակ:
Տեխնոլոգիաների տեսանկյունից այստեղ մեծ դեր է ունեցել «պլացեբոյի»էֆեկտը (ներշնչանք): Բնականաբար այդ ներշնչանքը կարող է լինել նախաձեռնողի կողմից, կամ պարզապես բուն գործընթացը իրականացնողը օգտվի ստեղծված միջավայրից. այժմ հերթով ու կարգով
2017 թվականի դեկտեմբեր
«Յուքոմիացում». UCOM-ի նոր՝ հեղափոխական առաջարկի գովազդային արշավը
Հոլովակ, որտեղ երիտասարդները կանաչ ծխացող ֆայերներ են պարզում վերև: Ծանոթ տեսարան է չէ՞: Հիշեք Արարատ Միրոզյանի և Լենա Նազարյանի նմանատիպ քայլը ԱԺ-ում: Ի դեպ «Հեղափոխական առաջարկ» անունը կրող գովազդային արշավի գովազդային վահանակները ամենուրեք էին:
Նույն հոլովակում կամ շենք մտնելու իմիտացիա: Հավանաբար կհիշեք ռադիոտան վրա կատարված հարձակումը: Առկա են գետնին տարատեսակ լոզունգներ գրելու հատվածներ: Սա նույնպես պետք է որ ֆիքսած լինեք:
«Հայ մեծերը» պաստառների շարքը
Համաձայն եմ պարոն Մինասյանի հետ, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է նմանվել Մոնթե Մելքոնյանի կերպարին: Իմ կողմից կավելացնեմ, որ դրան լրացուցիչ բոնուս է եղել նաև վերոնշյալ պաստառների շարքը, երբ տևական ժամանակ փողոցներում փակցված էր հենց Մոնթե Մելքոնյանի պաստառը:
«Առաջին դեմք» ֆիլմը, որտեղ լրագրողը դառնում է երկրի ղեկավար: Հետաքրքիր է, որ այս ֆիլմերի շարքը աշխատում է: Այն կարծես «Ժողվրդի ծառա» ուկրաինական հեռուստասերիալի շարունակությունը լիներ, իսկ մենք հիշում ենք թե ինչպես այդ հեռուստասերիալի դերասանը դարձավ Ուկրաինայի նախագահը: Խոսքը բնականաբար Զելենսկիի մասին է: Ի դեպ, ասեմ, որ «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալը իր հերթին նկարահանվել է Դանիայում 2010 թվականին նկարահանված «Առաջնորդը» հեռուստասերիալի հիման վրա, որտեղ կինը դառնում է վարչապետ: Հետաքրքիր է, որ 2011 թվականին Դանիան իրականում ունենում է կին վարչապետ:
Կան ևս մի շարք այլ հետաքրքիր նյուանսներ, որոնց մասին այս պահին չեմ ցանկանում խոսել: Ինչ խոսք, տեխնոլոգիաները շատ բան են որոշում