ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ ԲՆԱԶԴՆԵՐ

Կարելի է հիանալ հեղափոխական առաջնորդով, ողջունել «կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ, նրա պատվերով քրեական գործերի հարուցմամբ և «ընտրովի անցումային արդարադատության» իրականացմամբ, հրճվել նրա հրահանգով, ձեր կարծիքով, անարժան գործիչներին ասֆալտին փռելով և ողջունել հակաօրինական «օրենքների» ընդունումը, նաև «չնկատել» հակասոցիալական բնույթ ունեցող գույքահարկի ավելացման մասին օրենքը, ըստ պահի թելադրանքի՝ հակասական հայտարարությունները, նույնիսկ արդարացնել նրա և կառավարության կողմից համաճարակի դեմ անկարողությունը։ Բայց հիանալ և ծափահարել առաջնորդի վիրավորական, իր հետ համաձայն չեղող գործիչներին սպառնալը, այպանելը, հայհոյախառն արտահայտություններն ու ժեստերը (օր․ « դմփցնեմ»), ցույց է տալիս, որ մեր հասարակության գերակշիռ մասը զուրկ է տարրական քաղաքակրթական մակարդակից և առաջնորդվում է քարանձավային բնազդներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել