Մոլորեցնե՞լ ԵԺԿ-ին...

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն ափսոսանք է հայտնել, որ ՀՀ ԱԺ իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին՝ չնայած նրան, որ Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ դա չի համապատասխան իր խորհուրդներին։

Իսկ իշխող կուսակցությունը չի հանձնվում՝ իրենց կողմից ՍԴ դեմ ընդունված ակնհայտ հակասահմանադրական գործողությունների քննարկումն անգամ տանելով խիստ քաղաքական, ավելի ճիշտ՝ դեմոնիզացված ՀՀԿ-ի դեմ պայքարի դաշտ։

ՀՀ ԱԺ իշխող խմբակցության ղեկավարը գրում է, թե տպավորություն է, որ ՀՀԿ-ն մոլորեցրել է Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը։ Նա պատրաստակամություն է հայտնում տրամադրելու ամբողջական տեղեկատվություն։

Պատկերացնո՞ւմ եք, այս ինքնավստահ իշխանությունն առնվազն լռելու փոխարեն բացահայտ հայտարարում է, որ ցանկացած քննարկում այս հարցի շուրջ քաղաքական է։

Եվրոպայի ամենամեծ կուսակցությանը մոլորեցնել չի ստացվելու, տղաներ և աղջիկներ, անգամ մի փորձեք։

Image may contain: 1 person, text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել