Էն, որ Հին Երևանը քար ու քանդ էին անում, ներկայիս Հյուսիսային պողոտայի հին տներից մարդկանց քաշքշելով հանում, տներն էլ նրանց աչքի առաջ քանդում՝ մարդկային ճակատագրեր խեղելով, էս բնիկները բա ինչի՞ իրենց բներից դուրս չէին գալիս։
Հաա, բնիկները բներում էին պատսպարվել։
Ո՞ւր էիք, այ բնիկ երևանցիներ, ինչո՞ւ էիք լռում, թե շատերդ որպես լռելու գին այսօրվա բնիկության թղթերն էիք դզում-փչում։
Ես ծնվել եմ Ստեփանավանում, բայց որքան ստեփանավանցի եմ, այնքան գորիսեցի եմ, այնքան արարատցի ու աբովյանցի եմ, մի այդքան էլ դիլիջանցի, ստեփանակերտցի ու եղեգնաձորցի։
#հայաստանցի
#ՀայաստաննԻմՏուննԷ
#ԿրիրԴիմակ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arpid/posts/3181139075279996
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



