Ես ինքս բնիկ կամ, ավելի ճիշտ, հնաբնակ երևանցի եմ և շատ մեծ խանդով եմ վերաբերվում իմ քաղաքին, մասնավորապես, երբ տեսնում եմ, թե ինչպես են որոշ անկենսագրություն և անբովանդակ ԳԵՂՑԻՆԵՐ (չշփոթել գյուղացու հետ) իմ քաղաքում իրենց դրսևորում... «Բնիկ» երևանցիներն ինչո՞ւ են լռում այդ դեպքերում: Անպայման գրպանին պետք է կպնե՞ն...
Ուզում եմ հիշեցնել, որ այսօր գույքահարկի դեմ բողոքող բնիկ երևանցիները 2 տարի առաջ մեր հարազատ Երևանում, ինչ-որ մեկի մեքենան նստած, ուղիղ եթեր էին մտնում և գովերգում «հեղափոխությունը», ինչի համար առ այսօր չեմ տեսել, որ զղջան: Կարծում եմ, որ «հեղափոպությունը» գովերգող և մինչ այսօր իրենց սխալը չհասկացած և չզղջացած մարդկանց համար գույքահարկի գնի բարձրացումն արդար որոշում է, քանի որ նրանք պարտավոր են կրել պատասխանատվություն իրենց ընտրության համար` հոգեպես, ֆիզիկապես, ֆինանսապես և մոռացված, բայց կարևորը` բարոյապես: Իրենք են դա ընտրել, այլ ոչ թե ես և իմ նմանները...
Ես դեմ եմ գույքահարկի գնի բարձրացմանը, բայց այս պարագայում ես չեմ տարանջատում հնաբնակ երևանցիներին իրական քաղքի տղերքին (և կանանց) Երևանում բնակվող մեր այլ հայրենակիցներից... Դա ազդելու է բոլորիս սոցիալական վիճակի վրա:
Հ.Գ. Միշտ հիացել եմ և հիանում եմ Hrant Tokhatyanի դերասանական խաղով, և իր տաղանդը այս հարցի հետ որևէ կապ չունի: Ինձ համար, որպես դերասան, նա մնում է մեծություն: