Երևան քաղաքը անտերության է մատնված: Ամիսներ առաջ բարձրաձայնել էի քաղաքի կենտրոնում սանիտարական հատման անվան տակ ծառեր են հատվում: Քաղաքապետարանի պաշտոնյան արձագանքեց, թե գարնանը դրա փոխարեն ծառեր կտնկվեն այդ հատվածում, սակայն առ այսօր ոչ մի ծառատունկ չիրականացվեց: Հիմա էլ Ծիծեռնակաբերդի բարձունք է այրվում: Տարածք, որ վերջին երկու տարիներին խնամքի կարոտ է մնացել: Դեռևս անցած տարվանից խոտհունձ չի կատարվել, էլ չեմ ասում՝ այս տարի: Եվ այս ամենի արդյունքում այս պահին այրվում է մայրաքաղաքի ամենախոշոր կանաչ տարածքը: Երևանում շուտով մնալու է միայն բուսաբանական այգին: Այս ապաշնորհ իշխանությունները կործանում են ամեն ինչ: Չնայած, միգուցե խոտհունձը ու խնամքը այս ձևով են կազմակերպում, որպեսզի ավելորդ ծախս չանեն և իրենց պարգևավճարները խնայողությունների հաշվին մեծացնեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել