Բաքվի բռնապետը հերթական «բոցաշունչ» ելույթում, հենվելով ներհայաստանյան լարված պայքարի ընձեռած քարոզչական բացերի վրա, անթաքույց վիրավորական շեշտադրումներով փորձել է «պախարակել» նաև Հայաստանի անկախության պատմությունը՝ այն անվանելով «ամոթալի»։
Իրականում Հայաստանի անկախության պատմությունը փառապանծ է՝ անթերի ինքնորոշմամբ և դրան զուգորդված փայլուն ռազմական հաջողություններով, որոնք ամոթալի են հենց Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման վերջին տասնամյակների պատմության համար, քանի որ․ Բաքվի նույն այս բռնապետի պաշտոնական քարոզչության համաձայն, նրա հայր Հեյդար Ալիևն է փրկել հայկական հուժկու հարվածների տակ տարածքներ կորցնող և փաստացի փլուզման եզրին կանգնած «ադրբեջանական պետականությունը»։
Այնպես որ, Բաքվի բռնապետը պետք է, մեղմ ասած, լռի, քանի որ մեծ է հավանականությունը, որ, կրկնելով հոր ճակատագիրը, պատմությունն իրեն էլ կարող է հնարավորություն ընձեռել այս անգամ արդեն փրկելու Կուրի ձախափնյակի գոնե մի հատվածը և արձաններ ունենալու այդ շրջանի ամեն մի գյուղական բնակավայրում։