Դու լավ կանես՝ մահվան թվերը ճիշտ բաժանես, գումարես, հանես, ինչպես նաև վարակվածների ու գծածդ քարտեզի... Ձեզ առնվազն կուսակցությունից գումար պիտի տան ստատուս գրելու համար, ոչ թե պարգևավճար` իբրև նախարարի:
Պարզ ա, չէ՞, թե ինչու են մեր թվերն օր օրի աճում, որովհետև Թորոսյան Արսենը, փոխանակ զբաղվի մասնագիտական գործունեությամբ, նստած ԲՀԿ-ի թվերն ա հաշվում (грешным делом մտածում ես՝ կարո՞ղ ա հասկանում են, որ վատ բաներ են անում, ու եթե բան փոխվի երկրում, դատարանի դռներն են ընկնելու, ու հիմա վախեցած, մատերը խաչ արած, ոչ թե հիվանդների թվի պակասումով ա զբաղված, այլ երկրի ներքին քաղաքական խնդիրներով, բա հիմա Առողջապահության նախարարը դրա ժամանակը պիտի ունենա՞ր) ու մեր բոլոր ոլորտներում այ էս նույն վիճակն ա, բոլորն իրենց աթոռների մասին են մտածում:
Հայաստանում ընդամենը մի մարդ էր, ով, մտածելով ժողովրդի մասին, ամենօրյա կարգով ախտահանում էր իրականացնում: Այն էլ նախանձից տրաքվեցին և սկսեցին գործեր հարուցել, թղթեր գտնել ու Ֆեյսբուք քցել (ասում եմ՝ լավ ա՝ էս Ֆեյսբուքը կա, թե չէ ի՞նչ էր անելու մեր կառավարությունը)։
Իսկ դուք նույնիսկ մարդկանց մահերի վրա եք PR անում, ու եկեք փաստենք, որ այս ամենն իսկապես զզվելի է։
Ուրեմն Զարուհի Բաթոյանն ու հետը մի 4 օպերատոր (որ տարբեր ռակուրսներից նկարեն իրեն) և մի 50 հատ դիմակ, որոնք չգիտենք՝ ինչ պայմաններում են դրած տոպրակների մեջ, և ամենակարևորը՝ անհայտ է, թե դիմակ բաժանողների ձեռքերը մաքո՞ւր են արդյոք, տալիս են քաղաքացիներին, հետո արագ ներբեռնում տեսանյութը Ֆեյսբուք ու իրենց ֆեյքերով էլ լայքում, էլ մեկնաբանություններ գրում, էլ սրտիկում ու, ամենակարևորը, հավատում են, որ իրենք վարակի կանխարգելմանն են մասնակցում....
Հիմա հարց տամ էլի․ իսկապես կարծում եք, որ օգո՞ւտ եք տալիս, թե՞ մեզ եք հիմարի տեղ դնում։ Իսկ եթե լուրջ, ապա ասեմ՝ ձեր փիառշիկներին փոխանցեք, որ իրենց գիտելիքները քաղտեխնոլոգիաների հարցում բավականին հնացած են, ու մենք 90-ականներից վաղուց դուրս ենք եկել։
Կարճ ասեմ՝ հիմարությամբ եք զբաղված։
Ուրեմն, եթե էդքան մտահոգ եք ամեն օր ավելացող ռեկորդային թվերով, մի հատ դերասան ունեք, որ քաղաքապետ եք նշանակել, իրան մի հատ բզեք ու ասեք, որ կորոնավիրուսի հարցում առաջատար դիրքից ու ռեկորդներ գրանցելու մոլուցքից հետ չքաշվի․ դա այդքան էլ լավ բան չէ, չնայած որ առաջատար ենք:
Պարոն, որ նստել ես այդ աթոռին, դիմակ էլ պարտաճանաչ օգտագործում ես, բարի եղի՛ր, մի քանիսին էլի հողատարածք տրամադրիր (օրինակ` Շողերինա Ալեքսանյանին, նույն ինքը՝ Ալեքսանյան Սամվելի կնոջը) կարող ա սկսի ախտահանիչ նյութ նվիրել էս անգամ՝ աղբատար Камаз-ներից բացի, ու այդ Ձեր սարքած անճար վիճակից մի քիչ էլ օգուտ տաք քաղաքին:
«Հարգելի» կառավարություն, իսկ դուք մարդկանց տուգանելու փոխարեն ու, ձեր սուտ PR-ով զբաղվելուց բացի, բարի գտնվեք և պարզապես մտածեք՝ ինչպես կարող եք անվճար դիմակներ հատկացնել իսկապես կարիքավոր մարդկանց, քանի որ ձեր տված 50-100 դիմակը դարդին դարման չէ, և ձեզ ընտրած քաղաքացիների թիվը չէ, որ միայն իրենց մասին եք մտածում, կամ կարո՞ղ է արդեն հարմարվել եք ձեր ընտրողների թվի հետ ու պետությանը գիտակցաբար եք տանում կործանման:
Իսկ այս պահին բավական է ամբիոնից բղավեք, Դուք ուղղակի բղավում եք, անիմաստ բղավում, իսկ այդ ընթացքում մարդիկ են մահանում Ձեր թերի կառավարման արդյունքում, այս աղետը մեզ դեռ երկար է ուղեկցելու, բավական է սեփական «ես»-ի մասին մտածեք միայն:
Թորոսյան Արսենի գլխավորությամբ ու անմիջական մեղավորությամբ իր ցինիկ ու անլուրջ կամ մտածված ապատեղեկատվություն տարածելու պատճառն է սա ....