Ինձ չի դզում, երբ վարչապետը երկրի համար 1 քաղաքական ամբիոնից հնչեցնում է տեղեկություն, որ ինչ֊որ մեկը կես միլիոն է ծախսել, որ 200 հոգի, խախտելով բոլոր անվտանգության կանոնները, ակցիա իրականացնեն, բայց դրան ոչ մի բան չի հետեւում: Ինձ չի դզում, որ երկրի համար 2 քաղաքական ուժը նպաստում է մարդկանց այնպիսի զանգվածային կուտակումների, որոնք անխուսափելիորեն վարակի տարածմանն են բերում, բայց որեւէ պատասխանանտվություն չի կրում: Ինձ չի դզում, երբ ԱԺ-ում կորոնավիրուս ունեցողներ կան, բայց սովորական բան է շարունակում համարվել հեռավորության պահանջի արհամարհմամբ պատգամավորների իմպրովիզացված մամուլի ասուլիսները: Փոխարենը արգելված են մնում հանրահավաքները, որոնք խիստ ու հստակ կանոնակարգման պարագայում լրացուցիչ ռիսկեր չէին ենթադրելու: Փոխարենը լրատվամիջոցներում գրաքննության բացակայությունն է ներկայացվում որպես Հայաստանում համավարակի աննախադեպ մասշտաբների հիմնական պատճառը: Ընդամենը մեկ, շատ նեղ ոլորտ առանձնացրի բազմաթիվ նմանատիպ լուրջ հարցեր առաջացնող երեւույթներից: Որքան խորանա խոսքերի ու իրականության միջեւ անդունդը, այդքան բազմանալու են մարտահրավերները, եւ մեկը մյուսի հետեւից կմոռացվեն այսօր վարչապետի կողմից հիշատակված «հեղափոխության արժեքները»: Իսկ այդ բառակապակցությունը կդառնա աբստրակտ, ոչ մի իմաստ չպարունակող կարգախոս...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել