Ո՞վ կասի, Նիկոլը իր կառավարության կազմած ու կատարված 2019-ի բյուջեի հաշվետվության ժամանակ ԱԺ-ում ինչի՞ էր միտինգ անում, ինչի՞ էր էլի ղժղժում, ինչի՞ էր էլի ընդդիմությանը սպառնում ու անցյալի «հանցավոր ու կոռուպցիոն»-ի իրա մաշված պլաստինկեն դրել։ Ինքը ե՞րբ ա գիտակցելու, որ վարչապետի պարտականություններն ուրիշ են, որ իր խնդիրը երկրի զարգացումն ու ժողովրդի վիճակի բարելավումն է, ոչ թե երկրի N1 քաղաքական ամբիոնից բամբասելն ու ընդդիմությանը հիստերիկ ղժղժոցով սպառնալը։

Երբ մարդն իր տեղում չի լինում, ծիծաղելի ա դառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել