ԲՀԿ-ականները կրակն են ընկել իրենց կուսակցության «не рыбо, не мясо» գործելակերպի ձեռքը, որովհետև ինչ լինում, չի լինում Հայաստանաի ներքաղաքական կյանքում կամ Հայաստանին վերաբերող աշխարհաքաղաքական մակարդակում, ԲՀԿ-ն շատ թույլ է արձագանքում կամ ընդհանրապես չի արձագանքում, ինչպես դա տեսանք Ռուսաստանի կողմից զենքի խոշոր խմբաքանակ վաճառելու սկանդալի դեպքում կամ նույն Հրաչյա Հարությունյանի անվան շուրջ ծագած սկանդալի դեպքում:
Բայց արի ու տես, որ տրանսպորտի թանկացման դեմ տղերքը ոտքի ելան, բայց դե ոչ բոլոր տղերքը: Մինչ ԲՀԿ-ական մի քանի շոումեններ երեկ միացել էին ընդդիմադիրներին, «Հրապարակին» ուշագրավ հարցազրույց է տվել մեկ այլ կարկառուն բարգավաճած գործարար պատգամավոր՝ Մելիք Մանուկյանը կամ նույն ինքը՝ Շշեր Մելոն:
Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում տրանսպորտի թանկացմանը, Շշերի Մելոն հայտարարել է, որ շատ վատ է վերաբերվում ու ուրիշ ձև չէր էլ կարող լինել, իսկ այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել այս առնչությամբ, Մելոն հայտարարել է. «Սեպտեմբերին մենք մեր կարծիքը կասենք, ճանապարհ կգտնենք»...
Կներեք, բայց ժողովրդական ասացվածքը հիշեցի. «Է՛շ, մի սատկի, գարուն կգա»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/338141156319655
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել