Pastinfo.am-ը գրում է․

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը արդեն տեւական ժամանակ է քննարկումների մեջ է իշխող քաղաքական ուժի օրենսդիր մարմնի ղեկավարության հետ։

Հանդիպումները կրել են պարբերական բնույթ՝ 2018թ. օգոստոսից սկսած՝ Երևանի կենտրոնում գտնվող նորակառույց շենքերից մեկի բնակարանում, մշտապես ստորգետնյա ավտոկայանատեղիում կանգնելու և առանձին վերելակով բարձրանալու հնարավորությամբ։

Հանդիպումներին մասնակից է եղել նաեւ ԱԺ փոխնախագահներից մեկը, որը հավատացրել է, որ գործել է իր կուսակցական ղեկավարի իմացությամբ։

Քննարկումների ժամանակ որոշակի ինֆորմացիայի փոխանակում է տեղի ունեցել ֆինանսավորման հոսքերի մասին, թե ռուսաստանյան կամ ռուսաստանահայ աղբյուրներից, ներհայաստանյան խոշոր օլիգարխներից գումարներ ստանալու ինչ աղբյուրներ ու եղանակներ կան։

Քննարկումների թեմաները ներառել են նաեւ ընտրությունները, քաղաքական դասավորվածությունները և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու նրա ֆինանսական հնարավորությունները ։

Չենք բացառում, որ կողմերը հանդես կգան հերքումներով, սակայն մեր տրամադրության տակ են կոնկրետ փաստական տվյալներ, թե,օրինակ, որ հասցեում գտնվող շենքում են հանդիպումները եղել ու ում պատկանող բնակարանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել