Երբ պետությունդ խեղկատակի ձեռքում է:
Երբ չկա մշակույթի նախարարություն:
Երբ ազգային ռազմավարությունդ սորոսական սրբապիղծներն են մշակում, ազգային արժեքներդ էլ հայտնվում են աղբարկղերում, հետո նաև՝ անհետանում աղբարկղերից:

Շատ խորհրդանշական էր, երբ իշխանազավթումից հետո արհեստների և արվեստների քաղաքում հայկական զարդանախշերը հայտնվեցին աղբամաններին։ Այսօր նկատեցի, որ աղբամաններից էլ են սկսել անհետանալ։ Այ սա է ներկայիս Հայաստանի պատկերը, այ սա կլինի ապագայի պատկերը, եթե ամեն ինչ ավերող ու ամեն ինչ սևացնող խունտան կարողանա ևս մի քանի տարի իշխել:

Երբ Գյումրու կենտրոնական հատվածում հայտնվեցին այս աղբամանները, կար նաև մի գրառում՝ «Գյումրին օջախ է, պուջախ չի»։ Ինչ խոսք, թասիբով գրառում անթասիբ գործն արդարացնելու համար, բայց իրականում ընդամենը խայծ: Այ նույն խայծով, ժողովուրդ վկայակոչելով ավիրում են թե մշակույթ, թե եկեղեցի ու ընտանիք, սևացնում արժեքներ, հերոսներ, սահմանադրական կարգ տապալում, հաղթանակներ ուրանում...

Մի առիթով, երբ մի երիտասարդ ուզում էր քայլը արդարացնել, գյումրեցի թասիբով մի կին ասաց. «Եթե սիրուն է, ուրեմն հարազատիդ նկարը փակցրու»:

Ինչ խոսք, որևէ մեկի հարազատի նկարը չեմ ուզենա փակցնել, բայց այ շատ շուտով թիվ մեկ գժին ու իր սրբապիղծներին հաստատ կգցենք պատմության աղբարկղեր, ու հաստատ կանհետանան հենց այդ աղբարկղերից, ինչպես իրական աղբն է անհետանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել