Apple ամերիկյան կորպորացիայի ղեկավար Թիմ Քուքը հիասթափվել է ԱՄՆ կառավարության այն որոշումից, որով դադարեցվում է աշխատանքային վիզաների տրամադրումը:
«Մեր՝ ներգաղթյալներից կազմված ազգը ինչպես և Apple-ը, ռեսուրս է հայթայթել այդ բազմազանությունից և միշտ մտքում փայփայել է ամերիկյան երազանքը: Բարգավաճումը չի կարող լինել առանց այդ երկուսի»,- գրել է նա Twitter-ում:
Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչաին ևս հավանություն է տվել Քուքի այս կարծիքին: Նա բարձր է գնահատել ներգաղթյալների ներդրումը Ամերիկայի տնտեսական հաջողության գործում:
Նույնպիսի գնահատական են տվել նաև Microsoft ընկերության ղեկավար Բրեդ Սմիթը և SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը: Նշենք, որ հունիսի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել աշխատանքային վիզաների տրամադրումը մինչև 2020 թվականի ավարտը: