Apple-ը, Google-ը և Microsoft-ը հիասթափվել են Թրամփի որոշումից


04:15 , 25 հունիս, 2020

Apple ամերիկյան կորպորացիայի ղեկավար Թիմ Քուքը հիասթափվել է ԱՄՆ կառավարության այն որոշումից, որով դադարեցվում է աշխատանքային վիզաների տրամադրումը:

«Մեր՝ ներգաղթյալներից կազմված ազգը ինչպես և Apple-ը, ռեսուրս է հայթայթել այդ բազմազանությունից և միշտ մտքում փայփայել է ամերիկյան երազանքը: Բարգավաճումը չի կարող լինել առանց այդ երկուսի»,- գրել է նա Twitter-ում:

Google-ի գլխավոր տնօրեն Սունդար Պիչաին ևս հավանություն է տվել Քուքի այս կարծիքին: Նա բարձր է գնահատել ներգաղթյալների  ներդրումը Ամերիկայի տնտեսական հաջողության գործում:

Նույնպիսի գնահատական են տվել նաև Microsoft ընկերության ղեկավար Բրեդ Սմիթը և SpaceX  ընկերության հիմնադիր Իլոն Մասկը:  Նշենք, որ հունիսի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփը  կարգադրել է դադարեցնել  աշխատանքային վիզաների տրամադրումը մինչև 2020 թվականի ավարտը: