Shantnews.am-ը գրում է․
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին.
«Միխեիլ Սաակաշվիլին ընդհանրապես կորցրել է ակտուալությունը և շուտով կկորցնի այն ամենուրեք ու ամեն ինչում: Նրա հայտարարությունը, բնականաբար, որևէ նշանակություն չունի: Նա վտանգավոր է ինչպես ղեկին, այնպես էլ ետևի նստատեղին: Այս մասին լավ գիտի վրաց հանրությունը և Սաակաշվիլիին չի տրամադրի ոչ ղեկը, ոչ էլ հետևի նստատեղը»,- այս մասին հաղորդում է Aliq.ge-ն:
Հիշեցնենք՝ Սաակաշվիլիին հարցազրույցներից մեկի ընթացքում լրագրողը հարց է ուղղել ` արդյո՞ք կցանկանար վերադառնալ Վրաստան և զբաղեցնել նախագահի պաշտոնը: Նա պատասխանել է, որ մեքենայում չի սիրում hետևի նստատեղը զբաղեցնել, իրենը ղեկն է:
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/710914.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել