Երեկվա քվեարկությունից հետո այսօր Կառավարությունը հրապարակում է Եվրոպական խորհրդի ու Եվրահանձնաժողովի ղեկավարների նամակը վարչապետին։ Նամակը արտատպվում է լրատվականների կողմից «Մենք խրախուսում ենք շարունակել Ձեր բարեփոխիչ գործունեությունը» անվանումով, դիտվում է մոտ 8 հազար անգամ ու ստանում է մոտ 3 հազար կիսում միայն «Հայկական ժամանակի» կայքում, որտեղ դրվաժ է որպես գլխավոր նորություն՝ չհաշված բազմաթիվ այլ կայքերում։ Արդյունքում այսօրվա համատեքստում ընկալվում է, որ Եվրոպայից ունենք աջակցություն ընթացող գործընթացում։
Հետո AntiFake.am-ը դիմում ու ստանում է նամակի օրիգինալն, ու պարզվում է․
1․ Թարգմանված չէ վերջին պարբերությունը, որտեղ նշվում է, որ «հունիսի 18-ին հույս ունեն, որ Փաշինյանը կմասնակցի վիդեո կոնֆերանսի։
2․ Նշվում է, որ շնորհավորում են Փաշինյանին կովիդից բուժվելու առիթով։
Այսինքն՝ նամակը ուղարկել են հունիսի 8-ից 18-ի միջակայքում, այսինքն՝ մոտ 1-2 շաբաթ առաջ։ Հրապարակել են այսօր ու կայքերում, ներառյալ՝ «Հայկական ժամանակ»-ում դրել են որպես գլխավոր։
Կեղծի՞ք է սա։ Չէ իհարկե։ Նամակը իրոք եղել է։ Վերաբերո՞ւմ է երեկվա ու այսօրվա իրադարձություններին։ Ոչ։ Դասական մանիպուլյացիայի օրինակ պաշտոնական կառույցի, այնուհետև՝ լրատվականների կողմից։
Ավելի մանրամասն այստեղ՝ https://antifake.am/am/news/2260