Բայց... ինչպես միշտ Նիկոլը ամեն ինչին սեփական երևակայության պրիզմայից է նայում և մոռացել է, որ այլևս չունի խաբված ժողովրդի աջակցությունը։
Մոռացել են, որ այլևս բոլորին պարզ է, որ իրենք «ստամբուլյան» գաղափարակիրներ են, ադրբեջանասեր, ալիևասեր «խաղաղարարներ» են, սոցիալ-տնտեսական և առողջապահական կրիզիսներ ստեղծողներ և վերջապես՝ ամեն ինչում ժողովրդին մեղադրող իշխանազավթ պոպուլիստներ, որոնց միակ գերակայությունը սեփական շահն է և այն ապապետական և հայատյաց ծրագրերը, որի համար զավթել են իշխանությունը։
Օրհասական պահերին ԱԶԳԸ համախմբվելու Աստվածային ուժ ունի, վստահ եմ, որ այս անգամ էլ ենք հաղթելու մեր միասնականությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել