Ինչպես հայտնում է գերմանական Gala ամսագիրը, արքայազն Հարին վերադարձել է հայրենիք 3 ամսվա բացակայությունից հետո:

Մի քանի վկաների խոսքերով, Սասեքսի Դքսին նկատել են Կալիֆորնիա նահանգում, որտեղ նրան մի քանի թիկնապահ էին ուղեցկում դեպի ինքնաթիռ: Մեգան ու նրանք 1 տարեկան երեխան ներկա չեն եղել, իսկ դա կարող է նշանակել, որ այցը այդքան էլ երկար չի տևելու:

Ինչպես հայտնում են թագուհու թոռը կիրակի ժամանել է Լոնդոն: Հենց Ֆարնբորոյից էլ ամուսնինները լքել էին Լոնդոնը:  

Ըստ երևույթին, արքայազն Հարին կրկին օգտագործել է մասնավոր ինքնաթիռը, չնայած այն կոշտ քննադատությանը, որը հարվածել է նրան և նախկին դերասանուհուն ՝ անձնական ինքնաթիռների թռիչքները չարաշահելու համար: Անցյալ տարի, 11 օրվա հանգստի ընթացքում, զույգը չորս անգամ ճանապարհորդել է մասնավոր ինքնաթիռով, ներառյալ Նիցցա, այցելելու Էլթոն Ջոնին: 

Այդ ժամանակ ԶԼՄ-ներից շատերը ամուսիններին եսասեր հաամրեցին: 

Այն փաստը, որ Սասեքսի դուքսը ճանապարհորդել է առանց իրերի պայուսակի, խոսում է այն մասին, որ նա ընդամենը մի քանի օր է լինելու Բրիտանիայում: Կանխատեսումներ կան, որ Հարին եկել է Բրիտանիա, որպեսզի կարգավորի վիզայի հարցրեը, քանի որ արդեն 90 օրը լրացել է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել