Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը Դոնալդ Թրամփն է, նա ակտիվորեն ներգրավում է ընտանիքի բոլոր անդամներին իր գործունեության մեջ, այդ իսկ պատճառով լրատվամիջոցները հաճախ նրա նախագահությունը անվանում են «ընտանեկան բիզնես»:
Ընտանեկան կյանք
Դոնալդ Թրամփը 3 անգամ է ամուսնացել: Հիմա ունի 5 երեխա և 8 թոռ:
Առաջին անգամ ամուսնացել է 1977 թվականին Իվանա Զելնիչկովայի հետ: Ամուսնության ընթացքում 3 երեխա է ծնվել` Դոնալդ կրտսեր, Իվանկա և Էրիկ: Սակայն 1993 թվականին նրանք բաժանվեցին: Պատճառը աշխատանքի խիստ զբաղվածությունն էր:
Երկրորդ ամուսնությունը Մարլա Մեյփլզի հետ է եղել: Ամուսնությունը տևել է 6 տարի, որի արդյունքում լույս աշխարհ է եկել Թիֆանի Արիանան:
2005-ից մինչև հիմա Թրամփը ամուսնացած է Մելանյա Թրամփի հետ: 2006 թվականին լույս աշխարհ եկավ նրանց որդին՝ Բերոն Ուիլիամսը:
Կրտսեր Դոնալդ
Նա ավագ երեխան է: Ծնողները բաժանվել են, երբ տղան 12 տարեկան է եղել: Սակայն, դա բացասական ազդեցություն չի ունեցել ընտանիքի անդամների հարաբերության վրա: Հիմա տղան աշխատում է հոր ընկերությունում և բավականին լավ արդյունքներ է ցուցաբերում:
Ամուսնացած է ունի 5 երեխա:
Իվանկա Թրամփ
Թարփի ավագ դուստրն է, ով միշտ իրեն տարբեր ոլորտներում է փորձում: Կարիերան սկսել է 16 տարեկանից, որպես մոդել և լավ արդոյւնքներ է գրանցել: Այժմ աշխատում է Trump Organization-ում: Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Էրիկ Թրամփ
Առաջին ամուսնության ամենափոքր երեխան: Նա այդքան էլ հայտնի չէր, և ԶԼՄ-ն երկար ժամանակ չէր կարողանում նրա մասին տեղեկություն ստանալ: Ուսումը ավարտելուց հետո, պարզ դարձավ, որ տղան նույնպես աշխատում է հոր ընկերություններից մեկում:
2014 թվականին ամուսնացել, դեռևս չունի երեխաներ:
Թրֆանի Արիանա
Թիֆանին երկրորդ ամուսնությունից է: Նրա մայրը հորից ամուսնալուծվել է, երբ Թիֆանին 5 տարեկան էր: Ամուսնալուծությունից հետո աղջիկը մոր հետ մնաց, իսկ հայրը քիչ էր ուշադրություն դարձնում նրան:
2014 թվականին թողարկել է «LikeaBird» երգը: Վերջերս է ավարտել համալսարանը, փորձաշրջանը անցել է Vogue ամսագրում:
Բերոն Ուիլիամս
Տղան արդեն 14 տարկան է: Մելանյայի խոսքերով տղան նման է Կրտսեր Դոնալդին: Նախընտրում է հագնել միայն որակով կոստյումներ և ուշադիր հետևում է, թե ինչպես է հայրը վարում գործերը:
Դեռևս սովորում է դպրոցում, ազատ ժամանակը անցկացնում է ծնողների տանը: Անձնական կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի, բայց պարզ է, որ նրան մեծ ապագա է սպասվում: