ՀՀ նախագահը խախտե՞լ է ՀՀ Սահմանադրությունը։

Սահմանադրությունը հստակ սահմանում է ՀՀ նախագահի գործառույթներն ու պարտականությունները։ Մասնավորապես՝

Հոդված 129. Օրենքի ստորագրումը և հրապարակումը

1. Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով:

Հոդվածը չի նախատեսում որևէ տարբերակում օրենքների մեջ, նախագահը ստորագրում է ԲՈԼՈՐ օրենքները։ Հիմա Արմեն Սարգսյանը ստորագրում է մի օրենք, որի գործադրման հետևանքով ինքը չի կատարելու Սահմանադրության 129 հոդվածով միայն ՀՀ նախագահին վերապահված գործառույթը՝ դրանով իսկ խախտելով հոդված 123-ի երկրորդ մասով նախատեսված իր գործառույթը սահմանող հողվածը․

Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները


2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Այսպիսով՝ ՀՀ նախագահը մասնակից է դառնում սահմանադրական կարգի տապալման գործին։
Հետաքրքիր է, մասնագետներն ի՞նչ կարծիք ունեն այս հարցի վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել