Հնդկական ջունգլիներում բնակվում է օձերի լեգենդար թագուհին, ումից վախենում և ում հարգում են ոչ միայն մարդիկ, այլև կենդանիները, որոնք ապրում են նրա հարևանությամբ: Եվ վախենալն իրականում անտեղի չէ:

Արքայական կոբրան ուժեղ, նպատակասլաց և շատ վտանգավոր է: Մեր մոլորակի վրա գոյություն ունեցող թունավոր օձերից այն ամենախոշորն է, և կարող է երկարել մինչև 5 մ և ավելի: Օձերի թագուհին ջունգլիներով անաղմուկ է շրջում, սակայն ամբողջապես աննկատ մնալ նրան չի հաջողվում:

Ջունգլիների կենդանիների բոլոր զգայարանները լավագույնս աշխատում են, որպեսզի չհանդիպեն վտանգի: Չէ՞ որ արքայական կոբրային հանիպելը ճակատագրական կարող է լինել: Որպես կանոն՝ թունավոր օձերի ներկայությունն առաջինը զգում են կապիկները, որոնք վերահսկում են մերձակա տեղանքները բարձրությունից: Աղմուկը, որը կապիկները բարձրացնում են, ազդանշան է համարվում մյուս կենդանիների համար:

Միաժամանակ արքայական կոբրան ամենից անտեղյակ է, քանի որ նա ունակ չէ շատ լավ լսելու: Այս սողունից վախենում են ոչ միայն կապիկներն ու մանր կրծողները, այլև այնպիսի հսկայական կենդանիներ, ինչպիսիք են հնդկական փղերը:

Սակայն օձը խայթում է միայն անհրաժեշտ ինքնապաշտպանության ժամանակ, հակառակ դեպքում նա իր թույնն անտեղի չի վատնի: Նույնն է նաև մարդու պարագայում. օձը կհարձակվի մարդու վրա միայն այն ժամանակ, երբ սեփական կյանքին սպառնացող վտանգ զգա:

Արքայական կոբրայի տեսողությունը համեմատաբար ավելի լավն է, քան օձերի շատ այլ տեսակների մոտ: Սակայն նա ևս ունակ չէ տարբերակելու գույները և արձագանքում է միայն շարժվող օբյեկտներին: Կտրված լեզվի շնորհիվ այս օձը հեշտությամբ զգում է ծանոթ հոտն ու ուղղվում դրա կողմ՝ սնունդ կամ ջուր հայտնաբերելու: Ուտելիք գտնելու համար արքայական օձը հաճախ բարձրանում է ծառերի վրա. չնայած իր մեծ չափսերին՝ այն հրաշալի բռնող է:

Ջունգլիներում երբեմն հնարավոր է հայտնաբերել երկու արքայական կոբրա: Սակայն իրար վրա նրանք երբեք չեն հարձակվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել