Մի 15 տարի առաջ էր, Սահմանդրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանից հարցազրույց էի վերցնում, ինչ թեմա էր՝ չեմ հիշում, բայց տպավորվել է, թե նա ինչ մտավորական ու մասնագետ է։
Գիտեի նաև, որ իմ սիրելի ուսուցիչ Աննա Սեդրակովնայի զավակն է, հայրն էլ սովետական դատավոր էր։ Էն տարիների տարածված էր, թե բոլոր դատավորներն ինչ շքեղ են ապրում։ Որ աշակերտ էի, Նոր տարուն նրանց տանը եղել եմ ու անակնկալի էի եկել․ Աջափնյակի խրուշչովկայի նեղլիկ ու համեստ բնակարանում էին ապրում։
Երբ Լուլուն և Քրիստինե Պողոսյանը՝ նա, ով երջանկացած ասում էր․ «Պարոն վարչապետ, եթե Դուք երկու բառով ծրագիր բերեք, ու գրված լինի՝ ամեն ինչ լավ է լինելու, ես կողմ կքվեարկեմ», նրան դատավորի պաշտոնից հեռացման որոշում ընդունեցին, նայեցի, թե ի՞նչ է պատասխանում Թոխյանը։ Նախ՝ իմացա, որ օրենսդրությունը թույլ չի տալիս, որ ԱԺ֊ում անկախ պատգամավոր լինի, ուրեմն՝ երկու անկախ պատգամավորների գոյությունը օրենքի խախտում է, լրագրողներին մտերմիկ լեզվով բացատրում էր, թե խախտվում է դատավորների պաշտոնավարման շարունակականության սկզբունքը, այս օրենքը հակասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքներին, ասեց՝ գնացեք, բացեք Բական ընդդեմ Հունգարիայի ՄԻԵԴ որոշումը, նաև, որ սա ոչ միայն դատարանի անկախության հարց է, այլև խախտվում է իր՝ որպես անհատի աշխատանքային իրավունքը, քանի որ աշխատանքի ես ընդունվում մի պայմանով, մեկ էլ քեզ վաղաժամկետ հեռացնում են՝ այլ պայմաններ ստեղծելով։
Պետք է որ պարզ լինի, որ ԱԺ-ն, պաշտոնավարման ժամկետից շուտ նրան հեռացնելով, խախտում է աշխատանքային իրավունքը, բայց որ ավելի հասկանալի լինի, Թոխյանը բացատրեց․ «Օրինակ՝ վարկեր եմ վերցրել, այսինքն՝ էն հեռանկարով, որ մինչև 70 տարեկան պիտի աշխատեմ, ո՞վ է փակելու»։ Մեկ էլ տեսնեմ՝ մտավորականները հեգնում են (օրինակ՝ «Ամենազավեշտալին այն է, որ Թոխյանը խիստ զայրացած ասում է․ «Ես վարկեր ունեմ վերցրած, բա էդ ո՞վ ա փակելու», ու ծիծաղի սմայլիկ՝ Ուրիշ օրինակ չբերեմ)։ Էն տպավորությունն էր, որ մտավորականն ընկել է հանցագործների խուց, ինչ-որ բան է բացատրում, մյուսները հռհռալով սկսում են ձեռ առնել։
Ինչևէ, ես բացեցի, գտա Անդրաս Բական ընդդեմ Հունգարիայի ՄԻԵԴ վճիռը։ Անդրեաս Բական եղել է Հունգարիայի գերագույն դատարանի նախագահ, քննադատել է գործող իշխանությանը և դատական ռեֆորմները, իսկ իշխանությունը նոր «ռեֆորմ» է արել և նրան երեք տարի շուտ զրկել դատարանի նախագահի պաշտոնից ու թողել շարքային դատավոր։ Բական դիմել է ՄԻԵԴ և հաղթել, որ խախտվել է նրա՝ դատարանով պաշտպանվելու իրավունքը (քանի որ նրա բողոքը դատարանը չէր վերցրել), խոսքի ազատության իրավունքը (օրինակ էն, որ Հրայր Թոմվասյանն ասեց, որ ինքը խրամատ է պաշտպանում, իմքայլակաները հարձակվեցին, թե քաղաքականությամբ է զբաղվում․ այ, խախտում էին Հրայր Թովմասյանի խոսքի ազատության իրավունքը, քանի որ այդ հարձակումը կարող է մեկնաբանվել նրան ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելու պատճառներից մեկը), և խախտվել է նրա պաշտոնավարման շարունակականության սկզբունքը (The Court therefore held that – under the existing legal framework at the time of his election – Mr. Baka enjoyed a right to serve a term of office until such time as it expired, or until his judicial mandate came to an end. Moreover, his entitlement to a full term was supported by constitutional principles regarding the independence and irremovability of judges).
Հղումն՝ այստեղ։
Թոխյանի հարցազրույցը․