ԱԺ ԲՀԿ խմբակցությունն այսօր որոշել է դիմել ՍԴ` վիճարկելու երեկվա սահմանադրական հեղաշրջման փորձը: Ողջունում եմ ԲՀԿ-ի քաղաքական վերադարձն իրական ընդդիմության շարքեր և հույս ունեմ, որ այս փուլում ԲՀԿ-ն կդառնա Հայաստանը մեկ ընտանիքի բռնապետությունից ազատելու գործընթացի առաջամարտիկներից մեկը:
Առանց որևէ մեկնաբանության սպասում եմ ԼՀԿ խմբակցության արձագանքին: Պահն իրոք պատմական նշանակության է, քանի որ ԼՀԿ-ի որոշումից է կախված Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի ապագան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել