Խորհրդարանական ընդդիմության իմաստն այն է, որ կարողանա օգտվել գործիքակազմից, որն անհասանելի է արտախորհրդարանական ուժերին և կոնկրետ գործողություններ անել: Ամպագոռգոռ ելույթներ, հոխորտանքներ և «տղայական» հայտարարություններ բոլորն էլ կարող են անել՝ սկսած խորհրդարանից դուրս գտնվող ընդդիմադիրներից, վերջացրած գլենդելաբնակ ինչ-որ ծյոծյայով: Հետաքրքիրն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունն արդեն իր գործն էլ է դնում արտախորհրդարանական ուժերի վրա՝ ցանկանալով մնալ կոմֆորտի գոտում, բայց համարվել ընդդիմություն:)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել